Search
Close this search box.

Վանեցյանի հրաժարականի իրական պատճառը

Չնայած մամուլը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ներկայացրել է դրա մի քանի պատճառներ, սակայն ArmLife.am-ի ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ արդեն նախկին ղեկավարի հակասությունների իրական պատճառը բոլորովին այլ տեղ է և անմիջական կապ ունի Ամուլսարի շահագործման դեմ պայքարի հետ:

Վերջերս` այցելելով Ջերմուկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարի հետևում կանգնած են այլ հանքարդյունաբերողներ: Նա ակնհայտորեն նկատի ուներ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի ղեկավար Վահե Հակոբյանին: Իսկ Հակոբյանի տանիքը հատկապես թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն էր: Ավելին՝ շատերը հիշում են, որ 2016-ին երբ Վահե Հակոբյանը նշանակվում էր Սյունիքի մարզպետ՝ նրա ներկայացմանը ներկա է գտնվել նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ Արթուր Վանեցյանը, թեև ի պաշտոնե նրա այնտեղ գտնվելու անհրաժեշտությունը չկար:

Պարզ ասած՝  Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է Ամուլսարի շահագործման դեմ բողոքողներին հովանավորելու մեջ, մինչդեռ ի պաշտոնե նա պետք է ամեն ինչ աներ` բողոքողների հովանավորներին բացահայտելու համար:

Please enter a valid URL