Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Հիշեցնենք, որ փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, նշել էին, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:

Please enter a valid URL