Զարմանալի և տարօրինակ է, որ մինչև երեկ Արթուր Վանեցյանին գովեստի խոսքեր էին ասվում և նրա պատվին դիֆերամբներ էին ձոնում, իսկ այսօր արդեն դարձել է քննադատության թիրախ, ամենաբուռն քննադատության և որակումների է արժանանում, նշեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը հույս հայտնեց, որ Վանեցյանը լույս կսփռի այս գործընթացի վրա և կասի, թե ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում։ Նույն կերպ Տոնոյանը հույս ունի, որ իշխանությունները նույնպես լույս կսփռեն իրավիճակի վրա։
«Այս ընթացքում աշխատանքին հետևել ենք։ Բանականաբար, ԱԱԾ-ն այն կառույցն է, որի ՕԳԳ-ն գնահատելը շատ դժվար է, որովհետև ազգային անվտանգության հետ գործ ունենք։ Էսպես, պարոն Վանեցյանի գործունեության հետ կապված մեր գնահատականը , համենայնդեպս, բացասական չէ», – ասաց պատգամավորը։