«Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը առաջիկայում, հնարավոր է, լուծում ստանա: Մինչև այժմ կառավարությունը նրան տասը տարբերակ է առաջարկել, բայց դրանք բոլորը մերժվել են:
Օրինակ` Սերժ Սարգսյանին Ավան վարչական շրջանում` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան հարևանությամբ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեկ այլ առանձնատուն են առաջարկել, սակայն կրկին մերժել է:
Բայց ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ այս օրերին առանձնատուն է կառուցվում, որը ձևակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Հայտնի է, սակայն, որ այստեղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ապրելու: Կամո Ավագումյանը ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը ՌԴ-ում»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: