«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եվ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ այցելի Հայաստան, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել անմիջապես նրա հետ:
Բայց, մյուս կողմից, հայկական կողմը հույս ունի, որ կկարողանա բանակցությունների շնորհիվ հասնել 30 տոկոսի փոփոխությանը: Բայց, ըստ մասնագետների, գազի գնի բարձրացումը ՀՀ բնակչության համար անխուսափելի է: