Search
Close this search box.

Գործադուլ.Ֆրանսիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Ֆրանսիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Ֆրանսիայի ավիադիսպետչերների գործադուլի պատճառով, հայտնում է The Independent-ը: Գործադուլը սկսվել է երկուշաբթի երեկոյան տեղի ժամանակով 6-ին և կշարունակվի մինչև չորեքշաբթի առավոտ:

Երկրի ավիադիսպետչերների գլխավոր արհմիությունները դադարեցրել են աշխատանքը նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքային բարեփոխումների դեմ ազգային գործադուլի շրջանակներում:

Ryanair-ը չեղարկել է ավելի քան 220 թռիչք, ինչի հետևանքով տուժել է մոտ 40 000 ուղևոր:

BFM-ի տվյալներով՝ ֆրանսիական ավիափոխադրող Air France-ը երեքշաբթի կկրճատի թռիչքային ծրագիրը 75 տոկոսով:Կանխատեսումների համաձայն, գործադուլի յուրաքանչյուր օրը Air France-ի համար կարժենա 10-15 միլիոն եվրո:

Բրիտանական Easyjet լոուքոսթերը հայտարարել է Ֆրանսիայում երկուշաբթի երեկոյան և երեքշաբթի 104 չվերթի չեղարկման մասին:

Please enter a valid URL