Search
Close this search box.

Ըմբշամարտի ԱԱ. Ալեքսանյանը չմասնակցեց եզրափակչին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի բազմակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երեկ նա մրցման հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը:

Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը:

Ալեքսանյանը նաև Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

Հիշեցնենք, որ մեր ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից. եզրափակչի ճանապարհին Ալեքսանյանը պայքարից դուրս էր թողել Բելառուսը ներկայացնող Հրաբովիկին (1/32, 5-0), Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենին (1/16, 10-0), թուրք Ջենկ Իլդեմին (1/8, 4-2), իրանցի Մոհամադհադի Սարավիին (1/4, 4-3), վրացի Գեորգի Մելիային (1/2, 3-1):

Please enter a valid URL