«Էլարդ» ընկերությանը տրամադրված 400 հազար դոլարը տրամադրվել է Ամուլսարի մասով ճշմարտությունն ի հայտ բերելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ գումարը չի կարող վատնված համարել:
Ինչ վերաբերում է Ամուլսարի փակ ճանապարհները բացելուն Փաշինյանն ասաց որ վարչական դատարանը որոշում ունի, որ ճանապարհը պետք է բացվի, իսկ Ամուլսարի հարցում պետք է մինչև վերջ գնալ ճշմարտության ետևից և այդ ճանապարհը կտանի դեպի ճիշտ որոշում. «Ընդ որում, ես կարևրորում եմ, որ հանրությունը մանիպուլացիաների չտրվի, այդ թվում նաև իմ կողմից հարգված ընկերներիս կողմից: Որովհետև, երբ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում, գնում մի տեղ կանգնում ու ասում է, որ ռադիացիան կչափի, ո կարխպզցրկի, ռադիացիայի այնպիսի ֆոն կա, որ Հայաստանում կոտորած է սկավում, դա հաամրում եմ մանիպուլացիա: Ես ասում եմ ճանապարհները բացեք, որովհետև, եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի կառավարությունը կփակի դրանք, եթե անհրաժեշտություն լինի կբացի: Ես չեմ ընդունում տեսակետը, որ ասում են այսպես է լինելու և վերջ: Եթե որևէ ակտիվիստ կարոց է այդպես ասել, կառավարությունը չի կարող այդպես ասել: Կառավարության որոշումները պետք է բխեն օրենքից և սահմանադրությունից»: