«Ռոմա»-ի ֆուտբոլիստ Էդին Ջեկոն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի առաջին խաղին «Ռոմա»-ի կազմում:
«Գիտեի, որ Մխիթարյանը լավ խաղացող է: Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է: Նա կկարողանա 100 տոկոսով օգնել «Ռոմա»-ին այս մրցաշրջանում և կարող է դառնալ կարևոր խաղացող թիմի համար»,- ասել է ֆուտբոլիստը:
Ջեկոն հույս է հայտնել, որ հայ կիսապաշտպանը երկար ժամանակ կմնա Հռոմում:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն 4:2 հաշվով հաղթել է «Սասուոլո»-ին, Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: