Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է այսօր կայացած Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլո»-ի դեմ հանդիպման (4:2) մասին, որի ընթացքում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Այսօր որոշ բաներ էինք փոխել կիսապաշտպանությունում, Լորենցոն խաղաց մի փոքր առաջ քաշված, միացել էին Վերետուն և Միկին։ Նրանց շնորհիվ հնարավորություն ունեցանք պահպանելու գնդակը: Ինձ համար պրեսինգի ճիշտ կիրառումը շատ կարևոր է: Բարձր ճնշումը մեծ նշանակություն ունի, ինչը շատ լավ իրականացրեցինք Ջասթինի, Միկիի և Ջեկոյի օգնությամբ: Մխիթարյանը լավ հանդիպում անցկացրեց, ինչպես և Վերետուն, Քրիստանտեն ու Ջեկոն: Բոլորն էլ այսօր լավ տպավորություն թողեցին»,- նշել է Ֆոնսեկան: