Սեպտեմբերի 14-ի ողբերգական դեպքից հետո, երբ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա, և լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորել է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց, իսկ հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
բարձրանալ մեծ խմբերով,
վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ,
տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ,
Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։