Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից:
Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաստատեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա պարտականությունները դադարեցվել են օրեր առաջ։ Նրան այս պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինում է Էդգար Գալստյանը։
Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի երկարամյա պաշտոնյաներից` 2008թ.-ից՝ որպես տրանսպորտի վարչության պետ, 2009-2011 թվականներին եղել է քաղաքապետի օգնական, իսկ 2011թ. փետրվարից կրկին տրանսպորտի վարչության պետն էր։