Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի ԱԱ-ում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում առավելության հասնելով Ուզբեկստանը ներկայացնող Իսլոմժան Բախրամովի նկատմամբ:
Սլավիկը, որը մինչև վերջին վայրկյանները պարտվում էր, հաշիվը դարձրեց 3:3 ու կամային որակների շնորհիվ առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 16:7 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովի նկատմամբ: