Տավուշի մարզի Գանձաքար գյուղում ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Արմենակ Ներկարյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ երկու քույր և եղբայր։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դողլադբեկյանը։
«Շատ նորմալ, կազմակերպված, աշխատող ընտանիք է։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։»,- հայտնեց Դողլադբեկյանը՝ նշելով՝ նա մեկ տարի է, ինչ ավարտել էր պարտադիր զինվորական ծառայությունը և մի քանի ամիս է, ինչ անցել էր պայմանագրային զինծառայության։
«Նորմալ ընտանիք, մարդ մարդիկ, իսկ պատճառը չեմ կարող ասել՝ չգիտեմ։ Շատ ցավալի դեպք է եղել։»,- ասաց Դողլադբեկյանը։
Հիշեցնենք՝ երեկ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայողի դի՝ անասնագոմի առաստաղից կախված վիճակում։ Նրան հայտնաբերել էր եղբայրը։
Պայմանագրային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։