Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանայք ծեծել են իրենց ամուսնուն՝ երրորդ կին ունենալու ցանկության համար

Հնդկական Թամիլ Նադու նահանգում երկու կանայք ծեծի են ենթարկել ամուսնուն՝ երրորդ կին ունենալու ցանկության համար: Տեսանյութը, որը նկարահանվել է ականատեսի կողմից, հրապարակել է Daily Mail-ը, փոխանցում է Լենտան:

Տղամարդը, որը հայտնի է Դինեշ անունով, առաջին անգամ ամուսնացել է 2016 թվականին։ Երեք տարի անց վերջինս որոշել է ամուսնանալ ևս մեկ կնոջ հետ։ Երբ երկու կանայք իմացել են, որ նա ցանկանում է նորից ամուսնանալ՝ ծեծի են ենթարկել։

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը շփվում ծանոթներից մեկի հետ, երբ նրա վրա հարձակվում են հարազատ կանայք։ Ծեծկռտուքին միանում են նաև տեղի բնակիչները։ Դինեշն ընկնում է գետին, բայց նրանք շարունակում են հարվածել նրան։

Թե ինչով է ավարատվել պատմությունը, չի հայտնվում:
Please enter a valid URL