ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական մեծամասնությունն էլ լուրջ չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները.
Նախօրեին նեոբոլշևիկյան իշխանության քարոզչամեքենան փորձեց ավետել հերթական ժողովրդավարական նվաճման մասին՝ հպարտանալով թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 տեղերից 2-ը տրամադրում է խորհրդարանական ընդդիմությանը։
Տղե’րք, դուք Փաշինյանի զինակիցնե՞րն եք, թե՞՝ փոս փորողները։
Ա՛յ տնաշեններ, Նիկոլն արդեն մեկ տարի պնդում է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։
Դուք այդ ի՞նչ հանձնաժողով եք ստեղծում։
Ինչպե՞ս եք կանխարգելում մի բան, որը նորին գերազանցություն Փաշինյանի պնդմամբ՝ այլևս գոյություն չունի։
Փաստորեն, արդեն քաղաքական մեծամասնությունն էլ լուրջ չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները։
Դե, մեր Նիկոլն է, բան է՝ ասել է…
Հենց այսպես էլ ապրում ենք»: