Գարիկ Մարտիրոսյանը պատմել է այն մասին, թե ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը ստիպված եղել ներողություն խնդրել իրենից:
Բանն այն է, որ մեկ տարի առաջ Կիրկորովը մասնակցել է «Лига плохих шуток» շոուին և շատ անհաջող կատակ արել ոչ միայն Մարտիրոսյանի, այլ նաև շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների վերաբերյալ: Այն բանից հետո, երբ երգիչը սկսել է զանգեր սատնալ, ստիպված է եղել զանգահարել Գարիկին և բացատրություն տալ:
Մարտիրոսյանի խոսքերով, Կիրկորովը խնդրել է ներել իրեն` ամեն ինչում, մեղադրելով վերոնշյալ շոուի հեղինակ Ալեքսանդր Գուդկովին. «Նա ծնկաչոք ներողություն կխնդրի քեզանից»,-ասել է երգիչը: