«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր կայանալու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությունը: Ըստ մեր տեղեկությունների` պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խմբակցությունից մի քանի պատգամավորների, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունի: Ս. Ավետիսյանի հարսանիքին իշխանական խմբակցությունից հրավիրվել են Մարիա Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սարգիս Խանդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաեւ խմբակցության ղեկավար ներկայացուցիչները եւ այլք:
Դեռեւս հստակեցված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատգամավորի հարսանիքին. մեր զրուցակիները նշեցին, որ, իրենց տեղեկություններով, հրավեր եղել է, բայց մասնակցության հարցում որեւէ բան չեն կարող ասել:
Նշենք, որ Սոս Ավետիսյանի քույրն էլ ՀՀ ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանածն է: Նրանք էլ առաջիկայում կամուսնանան»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում