Մինչ այսօր որևէ գործ դեռ չի քննվում, որտեղ քննարկվի սպանված տուժողների սպանության վերաբերյալ հարցերը: Իմ համոզմամբ միայն այդ գործով սպանվածների իրավահաջորդները կարող են մասնակցել որպես տուժողի իրավահաջորդ, դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Ալումյանի խոսքերով` հավասարապես չի քննվում մարմնական վնասվածքներ ստացած տուժողների վնասվածքներ ստանալու գործը. «Այս գործը քննվում է 300.1 հոդվածով, որը վերնագրված է որպես սահմանադրական կարգի տապալում: Այդ գործով չկա մարդ, ով ավելի շատ տուժող կարող է լինել, քան ՀՀ 3 միլիոն բնակիչը: Այսինքն, այս գործով կամ պետք է 3 միլիոն տուժող բերել, կամ տուժող չբերել: Քննվում է նաև խոշոր չափերի կաշառքի մեղադրանք: Այստեղ հրավիրված հարգարժան անձանցից որևէ մեկը տուժող չի ու չի կարող լինել»:
Նշենք, որ դատարանում որպես տուժող ներկայացել են Մարտի 1-ի զոհերի իրավահաջոդները:
Ալումյանը նշեց, որ կարեկցում է բոլորին, սակայն այս պահին քննվող գործով նրանք չեն կարող որպես տուժող հանդես գալ:
Մանրամասը՝ տեսանյությում