Search
Close this search box.

«Նախատեսվում է 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է, քանի որ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում։

Հետազոտություները ցույց են տվել, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաները հետագայում ավելի հեշտությամբ են ադապտացվում կրթական միջավայրին և ավելի պատրաստ են ընկալել այն գիտելիքները, որոնք արդեն դպրոցական կրթության փուլում մատուցվում են իրենց։

Հարկ է նշել, որ նախադպրոցական կրթության փուլում շատ կարևոր նշանակություն ունի ուսումնական ծրագիրը․ այն պետք է լավագույնս ադապտացված լինի տվյալ տարիքային խմբին պատկանող երեխաների ունակություններին։

Այս սեպտեմբերի 1-ին հանրապետության 8 մարզերի տարբեր համայքներում բացվել է 18 նոր նախակրթարան: Մասնավորապես, այս ուսումնական տարվա մեկնարկին նոր նախկրթարաններ են հիմնվել Գեղարքունիքի մարզի հինգ, Շիրակի՝ չորս, Կոտայքի, Սյունիքի և Արմավիրի՝ երկուական, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերի մեկական դպրոցներում:
Նախատեսվում է մինչև 2024-ը 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի` այժմյան 40%-ի փոխարեն»:

Please enter a valid URL