Search
Close this search box.

Սպանություն Փոքր Վեդիում. նախկին փեսան դանակահարել է աներոջը

Սեպտեմբերի 11-ին, հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 30-ին ժամը 22:50-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, Վ. Հարությունյանը:

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Իսոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանենիների այգու մոտ անհիմն վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի նախկին փեսան՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Հակոբ Ալթունյանը, դանակով հարվածել է Վ. Հարությունյանին՝ պատճառելով նշված վնասվածքները:

Նույն օրը կարճ ժամանակում Արարատի ոստիկանները՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին Հ. Ալթունյանին և բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը:

Please enter a valid URL