Search
Close this search box.

Նոր քրեական գործ՝ ընդդեմ «Սեքյուրիթի դրիմի». Ում դեմ է մեղադրանք առաջադրվելու

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում իրավապահների ստուգումները շարունակվում են, եւ նոր քրեական գործեր են հարուցվել:

Մեզ հասած տեղեկություններով՝ նոր քրեական գործն արդեն վերաբերվում է ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին ու վարչության պետ Արսեն Ղազարյանին: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվելու փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու համար:

Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ է դարձել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող եւ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL