ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ-ում բարձրացրեց արտագնա զբոսաշրջիկների առաջ ծառացած խնդիրը: Ինչպես հայտնի է՝ այս ամռան ընթացքում եղան դեպքեր, երբ զբոսաշրջիկները մեկնեցին Եգիպտոս և այնտեղից վերադառնալու հետ կապված խնդիրներ առաջացան:
Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմներ պետք է գործի դրվեն, որպեսզի նմանատիպ խնդիրների ի հայտ գալու դեպքում լինեն կոնկրետ հասցեատերեր, որոնք պետք է պատասխանատվություն ստանձնեն:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: