Search
Close this search box.

Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանում գտնվելը չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան. ՌԴ դեսպան

Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեղեկություն չունի Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:

«Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է, չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան, ինչքանով ես եմ հասկանում: Պողոսյանի հետ կապված խոսքն իրավական գործընթացների մասին է` համապատասխան փաստաթղթերի տրամադրման հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում՝ դեսպան Կոպիրկինը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին: «Պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Այստեղ կարող է դեր խաղալ քաղաքացիության հարցը կամ կան այլ հարցեր», — հավելել է նա:

Please enter a valid URL