Search
Close this search box.

Սամվել Կարապետյանը՝ ՀՀ հերո՞ս

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանին շնորհել ՀՀ հերոսի կոչում:

«Հայոց արծիվների» նախագահը մեզ տեղեկացրեց, որ օրերս իրենք ստացել են նախագահականի պատասխանը, ըստ որի՝ ՀՀ հերոսի կոչում շնորհելու միջնորդությամբ կարող են հանդես գալ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ և ԲԴԽ նախագահները: «Այժմ մենք պատրաստվում ենք դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի նա հանդես գա համապատասխան միջնորդությամբ»,- ասաց «Հայոց արծիվների» նախագահը»:

Please enter a valid URL