Search
Close this search box.

Կինը ծննդատան պատուհանից նետել է երկու նորածնի

Ուզբեկստանի արեւելյան Նամանգանի շրջանի ծննդատան պատուհանից կինը դուրս է նետել իր եւ ուրիշի նորածիններին, որպեսզի ազատվի արատով ծնված աղջկանից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

Սեպտեմբերի 9-ին, ժամը 4.30-ին Նամանգանի շրջանային հիվանդանոցի ծննդատան հետնաբակում հայտնաբերվել են երկու նորածին աղջիկներ՝ ծանր վնասվածքներով։ Նորածիններին հասցրել են վերակենդանացման բաժանմունք, բայց նրանց փրկել չի հաջողվել։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պացիենտներից մեկը, գտնվելով խանգարման վիճակում այն պատճառով, որ իր աղջիկը ծնվել է ոտքերի արատով, որոշել է ազատվել նրանից ու թաքցնել հանցագործությունը։ Նա երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել իր եւ մեկ այլ ծննդկանի աղջիկներին, որը գտնվում էր նույն հիվանդասենյակում»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Շրջանի դատախազությունն այս փաստով հարուցել է քրեական գործ «միտումնավոր սպանություն»՝ նորածնի մոր հանդեպ եւ ծննդատան պատասխանատու անձանց հանդեպ՝ պրոֆեսիոնալ պարտականությունների ոչ պատշաճ կատարում» հոդվածներով, ավելացրել են գերատեսչությունում։

Please enter a valid URL