Ինչպես նշել էինք՝ այսօր երկրաշարժ է գրանցվել Հայաստանում:
Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որտեղ ինչքան զգացիք երկրաշարժը, պատմեք տեղն իմանանք, մինչեւ կայքերը կտան»:
Մեկնաբանություններում օգտատերերն արձագանքել են՝ նշելով, որ երկրաշարժը զգացել են Երևանում, Ալավերդիում, Նորավանում, Ոսկեհատում, Արմավիրում, Վանաձորում, Ախուրյանում, Սպիտակում, Արթիկում, Դիլիջանում, Ամասիայում, Մարալիկում:
ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Աշոցք, բավականին ուժեղ է ցնցել այնտեղ, ժողովուրդը դուրս է եկել տներից, բայց որևէ մեկը չի տուժել… Աշոցքում արդեն 4-5 անգամ ցնցում է, բայց առաջին երկուսից հետո մնացածը ավելի թույլ են։ Հենց նոր խոսեցի ու այդ պահին էլի ցնցում էր»:
Ի դեպ, միայն Աշոցքում չէ, որ մարդիկ դուրս են եկել բնակարաններից, իսկ բջջային օպերատորների կապն էլ մի քանի րոպեով ընդհատվել է։