Ռուսաստանում հայ վարորդների հետ կապված խնդիրը քննարկվում է երկու ուղղությամբ՝ բազմակողմ և երկկողմ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Քոչարյանը նշեց, որ վարորդների մասով սահմափակումներն իրականացվում են ռուսական օրենքների համաձայն, սակայն այն կիրառվում է ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի նկատմամբ, դրանով պայմանավորված էլ հարցը քննարկվում է նաև երկկողմ ֆորմատով:
Փոխնախարարը նշել է, որ աշխատանքները շարունակվում են` հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հաջողության հասնել: