Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը: Այսօր նիստի մեկնարկին, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց երեկ քննարկված նախագծերի քվեարկության մասին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ասաց, որ չի կարողանում քվեարկել:
«Չի կրակում, թողեմ էթամ»,-ասաց նա:
ԱԺ նախագահն արագ արձագանքեց Միքայելյանի բողոքին. «Պարոն Միքայելյանի համապատասխան կոճակը սարքեք: Խնդրում եմ կողմի կոճակը սարքեք»,-ասաց նա: