Search
Close this search box.

Եվ պաշտոնավարում է և քննադատում. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի սկանդալային գրառումները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված, ապա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ նշանակված Արամ Մանուկյանն ֆեյսբուքյան իր էջում շարունակում է գրառումներ կատարել՝ քննադատելով իշխանությանը: Մասնավորապես՝ անդրադառնալով Ամուլսարի հարցում վարչապետ Փաշինյանի դիրքորոշմանը, նա գրել է.

«Ինչ ասեմ. Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում: Մենք իրար լաաավ ենք ճանաչում: Հուսով եմ կհիշես մենք ով ենք ու ինչ ենք արել ՔՈ համար»:

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Բանը՝ պայքար եք ուզում, կստանաք», իսկ մեկնաբանության մեջ ավելացրել. «Ամեն ինչ նորա սկսվում»:

Նշենք, որ պետական պաշտոնյա հանդիսացող Արամ Մանուկյանը մեկ անգամ չէ, որ սկանդալային գրառումներ է կատարում, անգամ նա հայտարարեց, որ պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել,  հետո գնաց արձակուրդի, շատերը ենթադրում էին, որ նա այլևս արձակուրդից չի վերադառնա, իսկ այսօր շարունակում է և պաշտոնավարել, և առանց խնայելու քննադատել՝ իրեն պաշտոնի բերած իշխանությանը:

ArmLife.am

Please enter a valid URL