Սեպտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նշենք, որ երեկ ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Որոնողական աշխատանքներին մասնակցում է 11 փրկարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան և գյուղի 20 բնակիչ:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:42-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ազատ հերթափոխից 8 փրկարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: