Արցախում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 415 և համայքի ավագանու 2573 թեկնածուներ: Համայնքի ղեկավար են ընտրելու Ստեփանակերտում, Մարտակերտում, Հադրութում, Մարտունիում, Շուշիում, Քաշաթաղում, Ասկերանում, Շահումյանում:
ԱՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ: