Search
Close this search box.

Ինքնասպանության փորձ Երևանում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները կանխել են Լինդա Հ.-ի (ծնված 1998 թ.) ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Please enter a valid URL