Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Ես թքած ունեմ». բժիշկները հրաժարվել են օգնել ծեր կնոջը, որը հիվանդանոցի բակում մահացել է

Սևաստոպոլի բնակչուհի Լյուդմիլա Բելովան տեսանյութ է նկարահանել այն մասին թե ինչպես են քաղաքի № 4 հիվանդանոցի բուժաշխատողները հրաժարվել օգնություն ցուցաբերել թոշակառու տարեց մի կնոջ, որը ժամեր անց հենց հիվանդանոցի բակում էլ մահացել է:
Տարեց կինը որոշ ժամանակ առաջ ոտքերի վիրահատության է ենթարկվել այլ հիվանդանոցում: Դուրս գրվելուց հետո նա բառացիորեն դրսում է հայտնվել, քանի որ անտուն է եղել: Կինը վերքերը վիրակապելու կարիք է ունեցել, ինչը չի արվել: Դրա հետևանքով ծեր տիկնոջ վերքերը թարախակալվել են:

«Ես հիվանդանոցի բակում տեսա այդ ծեր կնոջը: Նա նստած էր նստարանին, արևի տակ: Մոտեցա նրան և նկատեցի, որ ոտքերը վիրակապված են, բայց վիրակապերից արյուն և թարախ էր դուրս գալիս: Վիրակապերի վրա բազմաթիվ ճանճեր էին հավաքվել: Նա շատ վատ վիճակում էր: Ես նրան լուսանկարեցի և անմիջապես գնացի հիվանդանոցի ընդունարան: Ինձ նույնիսկ չլսեցին, ասացին որ իմ նման «բարերարներ» այստեղ շատ են շրջում, իսկ այդ կինն անտուն է, «բոմժ է»: Բժիշկներից մեկն էլ ասել է, թե թքած ունի»,- պատմել է Բելովան:

Նա նաև ասել է, որ հիվանդանոցում հրաժարվել են օգնել ծեր կնոջը, նույնիսկ շտապօգնություն չեն կանչել: Այս ամենը Բելովան տեսանկարահանել է, ապա ինքն է շտապօգնություն կանչել: Խումբը ժամանել է մեկ ժամից, բայց հիվանդ կինն արդեն մահացած է եղել:
Պարզվել է, որ ծեր կինը նստարանին է եղել նստած այդ օրը առավոտյան ժամը 7։30-ից: Ամբողջ անձնակազմը տեղյակ է եղել հիվանդ կնոջ մասին, բայց ոչ ոք չի օգնել, չնայած նրա մոտ եղել են բոլոր փաստաթղթերը, այդ թվում` անձնագիրը և СНИЛС կոչվող ապահովագրական փաստաթուղթը:

Սևաստոպոլում այս միջադեպի հետ կապված քննություն է սկսվել: Քաղաքի բնակիչները, սակայն, նշել են, որ այս դեպքը բացառիկ չէ: Քաղաքը չունի տարեցների խնամքի կենտրոն, և բազմաթիվ անտուն և հիվանդ ծերեր մահանում են փողոցներում:

Please enter a valid URL