Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում երկու հայ է ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարելով gununsesi.org-ին:
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայ ամուսիններն ուշադրություն են գրավել գյուղը լուսանկարելիս: Ձերբակալման պահին պարզ է դարձել, որ Ռուսաստանի քաղաքացիներն ազգությամբ հայ են:
Նրանք գտնվել են Գյանջայում որպես զբոսաշրջիկներ: Ձերբակալությունից հետո ամուսինները բերվել են Գեյգելի շրջան: