Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել` նորաստեղծ «Հայ գործարարների ասոցիացիայի» մասին.
«Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը: Փոքր և միջին բիզնեսի ոլորտի զարգացումը շատ կարևոր նշանակություն ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ գործարարների ասոցացիայի» նպատակը դառնալու է երկու երկրների արդյունաբերողների միջև փոխգործակցության ամրապնդումը:
«Տաշիր» ընկերությունների խումբն արդեն վաղուց է աջակցում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերություններին: Այս ասոցիայի ստեղծումը կօգնի համախմբել գործընկերների ջանքերը` նպատակ ունենալով ավելի ամրապնդել առևտրային փոխգործակցությունը և կդառնա ևս մեկ քայլ դեպի ավելի նեղ համագործակցությունը երկու երկրների գործնական շրջանակների համար»:
Նշենք նաև, որ այս ասոցացիայում ընգրկված են նաև նրա կողմից վերահսկվող «Ֆորա» բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, «Comedy Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրող ընկերության համասեփականատեր Արմեն Շահազիզյանը: