ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական մամուլը հաղորդում է, որ Գեյգելի շրջանում, Չայկենդ գյուղի մոտակայքում ձերբակալվել են հայազգի ամուսիններ, ովքեր իբր տեսանկարահանումներ էին անում։
Այս պատմությունը բավականին մշուշոտ է, քանզի Ադրբեջանը պետական մակարդակով արգելում է իր տարածք մտնել յուրաքանչյուր պետության հայազգի զբոսաշրջիկների։
Շատ հնարհավոր է, որ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների հերթական սադրիչ խաղն է։ Ինչևիցե, պետք է հետևել զարգացումներին և հասկանալ թե ինչ է իրականում տեղի ունեցել և ում են ձերբակալել»: