«Ժամանակ» թերթը գրում է. ««Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ եւ «Հյուր սերվիս» ընկերության բաժնետեր Գեղամ Գեւորգյանը Հայաստանի մայր բուհի՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է ու ռեկտորի ամենահավանական թեկնածուն:
Գեւորգյանը խոշոր գիտնական է եւ ունի ակադեմիկոսի կոչում: Նա հենց այնպես օդի մեջ չի ստացել այդ կոչումը, այլ հայ գիտության մեջ ունեցած իր զգալի ավանդի դիմաց:
Պարզվում է՝ 2006թ. նրա փեսա եւ մեծահարուստ Սենիկ Գեւորգյանը համալսարանին է նվիրել 11 հատ «ԳԱԶ 31-10» մեքենա, եւ օրեր անց ՀԳԱԱ նախագահությունը հավուր պատշաճի գնահատել է գիտության մեջ կատարված այդ ներդրումը»: