Search
Close this search box.

Պուտինը կգա՞, թե՞ չի գա Երևան

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հավաստիացումներին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդին մասնակցելու նպատակով ժամանելու է Հայաստան, ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իրենք այդ այցի հետ կապված որևէ կոնկրետ տեղեկատվություն չունեն:

Ըստ մեր աղբյուրի՝ դեսպանատունը տեղեկացված է այնքան, որքան հանրությունը: Դեսպանատունը այցի նախապատրաստման հետ կապված առայժմ ոչ մի միջոցառում չի իրականացնում»:

Please enter a valid URL