Search
Close this search box.

Սկանդալային ձայնագրություն. ինչ է կատարվում Ճամբարակում

ArmLur.am լրատվականի խմբագրություն է ահազանգել Արթուր Բարսեղյանը և հայտնել, որ իր հայրիկը Արծրուն Բարսեղյանը հայտնվել է լուրջ միջադեպի կիզակետում, մասնավորապես Ճամբարակ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանը վերջինիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ: Նախկինում դատարանում աշխատող անձ, վեչջինիս հայհոյանքներին չի արձագանքել, ինչ է կատարվում, ինչու են քաղաքացիները խնդիրների առաջ կանգնել:

Տևական ժամանակ է՝ Ճամբարակը հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում, որտեղ նշվում է Ճամբարակի ղեկավար Վազգեն Ադամյանի իր թիմակիցների կողմից կատարված գործողությունները և իրավապահների կողմից կատարվող դեպքերին համապատասխան գնահատական չտալը:

Աղբյուրը փորձեց կապ հաստատել Ճամբարակի համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը անջատված էր: Նշենք, որ ArmLur.am-ը պատրաստ է հրապարակել նաև համայնքի պաշտոնական մեկնաբանությունը կատարվածի շուրջ:

Please enter a valid URL