ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է մամուլի հրապարակումը, թե Հակոբյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հյակ Սարգսյանին ասել է՝ «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել»:
Աննա Հակոբյանի խոսնակը գրել է.
Հ Ե Ր Ք ՈՒ Մ
Հարգելի՜ գործընկերներ,
Խնդրում եմ Ձեզ զերծ մնալ սուտ և բամբասանք պարունակող լուրեր տարածելուց և արտատպելուց։ Պաշտոնապես հերքում եմ Իրատես թերթում հրապարակված և բազմաթիվ լրատվական կայքերում արտատպված այս տեղեկությունը։