Search
Close this search box.

«Լուսավոր Հայաստան»-ը Արման Բաբաջանյանից հետ է ուզում մանդատը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում։

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Արման Բաբաջանյանը լքում է Լուսավոր Հայաստան խմբակցությունը:

 

Please enter a valid URL