Search
Close this search box.

Մարուքյանի միջոցով փորձում են Փաշինյանին տապալել

«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ մամուլը գրեց, թե Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստեղծած քաղաքական ակումբում ովքեր են հավաք-վում (Աղվան Վարդանյան, Ռուբեն Հակոբյան, Դավիթ Շահնազարյան, Անդրանիկ Թեւա-նյան, Երվանդ Բոզոյան, Արփինե Հովհաննիսյան)։

Մեր տեղեկություններով, նրանց շարքերը համալրվել են նոր քաղաքական եւ հասարակական գործիչներով (Սպարտակ Սեյրանյան, Վահե Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Խոսրով Հարությունյան)։ Այս քաղաքական թիմին ուշագրավ հանձնարարական է տրվել։

Մեզ հաջողվեց ճշտել, որ ակումբի յուրաքանչյուր անդամ ունի կոնկրետ հանձնարարական մեկ կուսակցության ղեկավարի եւ անդամների հետ մշտական բանակցություններ վարելու։ Այսպես ասած, բանագնաց-հանձնակատարը պետք է նրանց համախմբի մեկ գաղափարի շուրջ։

Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ աշխատում է Ռուբեն Հակոբյանը, այսինքն, փորձում են Փաշինյանի երբեմնի թիմակից Էդմոն Մարուքյանի միջոցով տապալել Փաշինյանին։ Քանի որ այս քաղաքական ուժը ներկայացված է եւ խորհրդարանում, եւ Երեւանի ավագանիում, նպատակ կա այդ երկու ուղղություններն էլ գործի դնել։ Հակոբյանը պարբերաբար հանդիպում է ԼՀԿ-ի հետ։ Ի դեպ, այս կուսակցության անդամներից մեկը նեղ շրջապատում գլուխ է գովել, թե ԼՀԿ-ն նախկին իշխանության ժամանակ էլ խնդիր չի ունեցել, ու եթե նրանք նորից վերադառնան, էլի խնդիր չեն ունենալու»:

Please enter a valid URL