Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ

Այս պահին կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:

Հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ ստանալու համար Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից, որն ասաց․ «Նրանք միասին քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ Ճշգրտող հարցին՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներքաղաքակա՞ն , թե՝ նաև արտաքին քաղաքական հարցեր են քննարկվելու, պարոն Կարապետյանն ասաց․«Ես չեմ կարող ասել, ես այդ հանդիպմանը չեմ մասնակցելու»։

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպելու ցանկություն հայտնել են, իսկ թե ինչ օրակարգով է ընթանում այս հանդիպումը, նա խոստացավ պարզաբանել հանդիպման ավարտից հետո։

Please enter a valid URL