Search
Close this search box.

Հարբած վիճակում հայհոյել է կանգառում կանգնած աղջկան, իսկ իրեն կարգի հրավիրող երիտասարդին` դանակահարել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 30-ին, Երեւան քաղաքի Կոմիտաս փողոցում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում, Երեւանի՝ 32-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած աղջկա հասցեին, որի ընթացքում 21-ամյա երիտասարդի՝ կարգի հրավիրելու՝ իրեն ուղղված դիտողությունը ցավագին ընդունելով, նրանից վրեժ լուծելու չնչին առիթով, խուլիգանական դրդումներով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հայհոյանքներ տալով, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է 21-ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո հեռացել է նշված վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երեւան քաղաքի՝ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Please enter a valid URL