Ճանապարհային երթեւեկության մասնակիցների կյանքի եւ առողջության անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ երթեւեկության մշակույթը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ամենօրյա աշխատանք՝ կատարելով նորամուծություններ։
Վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը, որոնց գույները լուսացույցի համապատասխան ազդանշանին զուգահեռ փոխվում են, ինչի շնորհիվ վարորդները կարող են նախքան խաչմերուկին մոտենալը ճիշտ կողմնորոշվել։ Նորամուծություն է նաեւ Ադոնցի փողոցի հետիոտնային անցման վերեւում տեղադրված պրոեկտորը, որը սնուցվում է արեւային էներգիայով։
Այն գիշերային ժամերին հետիոտնային անցման պատկեր է գցում ճանապարհին՝ նաեւ այդ կերպ վարորդներին զգուշացնելով հետիոտնային անցման առկայության մասին։
Նախատեսվում է մոտ ժամանակներում նորամուծությունները կիրառել նաեւ այլ խաչմերուկներում եւ հետիոտնային անցումներում։
Եվս մեկ անգամ երթեւեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները։