Search
Close this search box.

Մարիա Զախարովան անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը։

Զախարովայի խոսքով՝ կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն խաղաղ կարգավորմանն ուղղված միասնական ջանքերին։
«Ցավոք, մենք այդպիսի հայտարարություններ լսել ենք և շարունակում ենք լսել՝ ամենատարբեր մակարդակներում»,-ասել է Զախարովան։
«Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ կա ներքին հռետորաբանություն և վերաբերմունք, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետները՝ հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Կա նաև խաղաղ գործընթաց, որի մեջ կան մասնակիցներ, ինչպես նաև հենակետեր, միջազգային ջանքեր՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն միասնական ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զախարովան։

Please enter a valid URL