Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանն, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի․ «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» թերթն անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ին ընդունած որոշմանը, որով ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը, ըստ որոշման, համապատասխանում է Սահմանադրությանը։

«Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նախկին նախագահ ռոբեիտ Քոչարյանի փաստաբանների հայցով վճիռը, որոնք վիճարկել են Դատական-պրոցեսուալ օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը հիմնական օրենքին։ Պարոն Քոչարյանի պաշտպանությունը հասել է նպատակին․ 35-րդ հոդվածը, որում նկարագրված են «քրեական գործը շրջանառել բացառելու հանգամանքները», ոչ սահմանադրական է և այժմ կչեղարկվի։ Այսպիսով, Հայաստանի նախկին նախագահն, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի կալանքից, արդեն երրորդ անգամ», գրում է պարբերականը։

Please enter a valid URL