«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարությունում լայնորեն քննարկվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարցը:
Բանն այն է, որ նրան տեղափոխել են ծառայության ոչ ավել ոչ պակաս ՀՀ ՊՆ N Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկը:
Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է այնպիսի զորամասում, որը սահմանամերձ չէ, բավական «փափուկ» տեղ է համարվում, եւ այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:
Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ծառայում են Արցախում՝ վտանգելով իրենց կյանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: