Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ»-ից տեղափոխվեց «Ռոմա», որտեղ հանդես կգա վարձակալությամբ: Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020-ի հունիսի 30-ը։
«Ռոմա»-ն հաջորդ ամառ կարող է գնել Մխիթարյանի տրանսֆերը՝ 15 մլն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար «Ռոմա»-ն «Արսենալ»-ին կվճարի 3 մլն եվրո, և ևս 100 հազար՝ կախված մրցելույթներից:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ից 34 մլն եվրոյով տեղափոխվեց «Արսենալ»։ Նրա՝ լոնդոնյան հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի հունիս։